Երևանի բակերը

Երևանն առանձնանում է իր յուրահատուկ կոլորիտով և իզուր չէ որ տուֆի շնորհիվ անվանում ենք վարդագույն քաղաք։ Այս ծրագրի նպատակը նոր շունչ տալն է Երևանի բակերին, նրանք կարիք ունեն պրակտիկ լուծումների և ստանդարտիզացման։ Ճիշտ մշակելով քայլերը կձևավորվի հոգատարություն միմյանց և միջավայրի հանդեպ, և ավելի հաճախ կկազմակերպվեն բակային խաղեր և միջոցառումներ։

Կարող ենք նաև կիրառել եվրոպական բակերի կանոնները՝ տարածքների խելացի զոնավորում, մեքենաների բացակայում կամ հեռավորության պահպանում։ Շատ կարևոր է մուտքերի բարեկարգված և անվտանգ լինելը, աստիճանների հարմարավետությունը անվասայլակների համար, բակերի գունավոր նկարազարդումները, որի արդյունքում երեխաներն ավելի սիրով կխաղան այնտեղ։

Կարևոր է, որ աղբամանները տեղակայված լինեն շենքի հարակից տարածքներում, այս ամենի բարեկարգված լինելու արդյունքում, կակտիվանան բակային միջոցառումները, մանկական մրցույթներն ու առողջ ապրելակերպը։ Երևանյան բակերը կարելի է դիտարկել որպես հաղորդակցման միջոց, քանի որ այնտեղ իրենց ժամանցն են անցկացնում ոչ միայն երեխաները այլ նաև մեծահասակները, ուստի զրուցարանների առկայության դեպքում այն կդառնա սերունդների միավորման հարթակ։