Արխանգել դպրոցը հիմնադրվել է 2016 թվականին, երբ մեր թիմը սկսեց անցկացնել Graphisoft-ի արտոնագրված դասընթացներ: Երիտասարդ մասնագետները ունեին համատարած ծրագրային գիտելիքների պակաս, ինչը դրդեց «Արխանգել» թիմին դասընթացներ սկսել։

Արխիկադի դասերից հետո աստիճանաբար ավելացան նոր առարկաներ, որոնց շնորհիվ կազմվեց Արխանգել դպրոցը։ Archangel-ի անձնակազմը դասավանդում էր Archicad, դիզայն նախագծի սկզբունքներ, նախագծի ամբողջական մշակում դոկումենտացիայով, ճարտարապետական և դիզայն կոնցեպտի հիմունքներ , նյութագիտություն, ճարտարապետական կոնստրուկցիա: Յուրաքանչյուր խմբում սովորում էր 15-20 հոգի, դասընթացներն անցկացվում էին շաբաթական 3 անգամ Արխանգելի գրասենյակում։ Դասընթացի ավարտին նրանք հանդես եկան ավարտական աշխատանքներով և ստացան Արխանգելի և Գրաֆիսոֆթի վկայականներ։ Դասընթացի տևողությունը 6 ամիս էր։ Ներկայումս Արխանգել թիմի որոշ մասնագետներ դպրոցի սաներն են։