Նախագծով առաջարկվել է կցաշար տների /Townhouse/ մի համալիր Բագրևանդ փողոցում։ Համալիրը բաղկացած է իրար դիմաց երկու շարք կցաշար կառուցապատումից, որոնց արանքում, որպես ներքին բակ, կազմակերպվել է այգին՝ իր ճեմուղիներով, խաղահրապարակով, հանգստի գոտիներով։ Ճակատները լուծվել են փայտի, սպիտակ ներկված պատերի, կոպտատաշ և սրբատաշ բազալտների ու սև մետաղական ճաղավանդակների նուրբ համադրությամբ։ Տանիքների ու հարկայնության տարբերությունները հնարավորություն են տալիս որոշ տիպային տներում օգտագործելի դարձնել տանիքը։