«Առագաստ» Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր

Այս նախագիծը կոնցեպտային բնույթ ունի։ Առաջարկվել է Երևանում ՝ Սարալանջի փողոցին կից, Մյասնիկյան պողոտայի վրա։ Շենքի ծավալի դիրքն ու ձևն առաջացել է բնական ռելիեֆից և արևի շարժման դիրքից։ Իր կորաձև լուծման հաշվին, կարծես պարփակվել է ներքին բակը, որտեղ նախատեսված են ժամանցային, ջրային և հանգստի գոտիներ, երեխաների համար խաղահրապարակներ և այլն։ Արևի շարժման առավել նպատակահարմար դիրքից ելնելով շենքի արտաքին կորի ուղղությամբ դասավորվել են բնակելի գոտիներն իրենց պատշգամբներով, կախովի կանաչ այգիներով, իսկ կորաձև ծավալի ներքին մասում արդեն հիմնականում տեղակայված են հասարակական, բիզնեսի և ժամանցային գոտիները: Այդ ճակատն ավելի ակտիվ է լուծված՝ շեշտադրված թե՛ ծավալով, թե՛ գույնով, թե՛ նշանակությամբ։

  • Հասցե՝

    Հայաստան, Երևան, Մյասնիկյան փ․

  • Տարի՝

    2018

  • Կարգավիճակ՝

    կոնցեպտուալ

  • Մակերես՝

    23․220 քմ․

  • Նախագծող թիմ՝

    Տիգրան Սահակյան, Հայկ Նիկոյան

  • Ձևավորող՝

    Տիգրան Սահակյան