«Շենգավիթ» Բժշկական կենտրոն

Խնդիր էր դրված նոր կառուցվող բժշկական կենտրոնի ներքին, ընդարձակ ատրիումի դիզայնը անել։ Պետք էր գտնել նոր, ինքնատիպ և գրավիչ լուծում ՝ կոտրելով հիվանդանոցային միանման կերպարներն ու ճնշող մթնոլորտը։ Սպիտակ, լուսավոր դահլիճը տաքացվեց փայտային լուծումներով, հետաքրքիր, ժամանակակից ծավալներով, որոնք հագեցված էին տարբեր գործառույթներով։ Առաջացան կանաչ գոտիներ, հանգստյան կղզյակներ, երեխաների ժամանցային անկյուններ՝ այդպիսով այդ դահլիճը դարձնելով ավելի գրավիչ և հաճելի։ Բացի ատրիումից, մեր խմբի կողմից նախագծվեցին մի շարք այլ տարածքներ, գրասենյակներ, համարներ։ Հարկ է նշել, որ Շենգավիթ բժշկական կենտրոնի նոր branding-ն արվեց Արխանգելի կողմից։

  • Հասցե՝

    Հայաստան, Երևան, Մանանդյան փ․

  • Տարի՝

    2019

  • Կարգավիճակ՝

    Իրականացված

  • Մակերես՝

    513 քմ․

  • Նախագծող թիմ՝

    Ռազմիկ Ղազարյան, Ջուլիետտա Նաղաշյան, Խաչատուր Հարությունյան, Արտակ Կնյազյան

  • Լուսանկարիչ՝

    ԱնիՍոն