«Կինոպարկ» Կինոթատրոն

«Կինոպարկ» կինոթատրոնը «Երևան Մոլ» առևտրային և ժամանցային կենտրոնի անբաժանելի մասն է կազմում։ Բացումից հետո՝ 2014 թվականին, որոշվեց ավելի ընդարձակել բազմաֆունկցիոնալ կենտրոնի տարածքը և կառուցել 6 դահլիճից բաղկացած կինոթատրոն։ Նախագծի մշակումը սկսելու համար ներգրավվեց կինոթատրոնների նախագծման փորձագետ, գերմանացի ճարտարապետ Վալտեր Ախացը։ «Արխանգել» ընկերությունը Ախացի թիմի հետ միասին սկսեց նախագծային աշխատանքները։ Երկարատև, հանգամանալից, ճշգրիտ աշխատաքներից հետո սկսվեցին իրագործման աշխատանքները, որոնք տևել են 9 ամիս։ 2015 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Կինոպարկ» կինոթատրոնի պաշտոնական բացումը։ Շինությունը ուղղանկյունաձև է և գտնվում է «Երևան Մոլ»–ի առանձնացված շենքի երկրորդ հարկում. առաջին հարկը կինոթատրոնի շենքը միացնում է առևտրի կենտրոնին։ «Կինոպարկ»-ը բաղկացած է 6 դահլիճից, որոնցից մեկը Պրեմիում սրահն է, մյուս դահլիճը կահավորված է հատուկ Dolby Atmos ձայնային համակարգով։ Կան նաև 4 ստանդարտ դահլիճներ։ Կենտրոնական առանձնացված հատվածում տեղակայված են դրամարկղը և հանգստի գոտին, իսկ ադմինիստրատիվ հատվածը գտնվում է շենքի երրորդ հարկում։ «Կինոպարկ» կինոթատրոնը 2016 թվականին Հայաստանի ինտերիերների տարեկան մրցույթում արժանացել է «Տարվա լավագույն ինտերիեր» մրցանակին:

  • Հասցե՝

    Հայաստան, Երևան, Երևան Մոլ

  • Տարի՝

    2016

  • Կարգավիճակ՝

    Իրականացված

  • Մակերես՝

    1,700 քմ․

  • Նախագծող թիմ՝

    Արտակ Կնյազյան, Տիգրան Սահակյան, Արսեն Դավթյան, Վահե Խաչատրյան