«Pahest 33» Բար և ռեստորան

Այս նախագծի իրականացումը շատ պատահական սկիզբ ունեցավ։ Տարածքում արդեն գործող Santafe ամառային սրճարանի կահույքը ձմեռային ամիսներին պահեստավորելու նպատակով հարակից հատվածի ստորգետնյա մասում նախատեսվել էր պահեստային մի տարածություն կառուցել։ Շինարարության ավարտին մոտ միտք ծագեց այդ ընդարձակ տեղն օգտագործել, որից հետո այնտեղ հիմնվեց մի նոր ժամանցային ակումբ, որի անունը որոշվեց դնել «Pahest 33», որտեղ 33 թիվն առաջացել է «Santafe»-ի և «Pahest»-ի հասցեների թվերի գումարից։ Արդյունաբերական, գործարանային ոճով նախագծվեց հորինվածքը, օգտագործվեցին գործարաններին բնորոշ էլեմենտներ, աղյուսե պատեր, բետոնե հարթություններ, մետաղական աստիճաններ, ժանգոտ հանգույցներ և այլն։

  • Հասցե՝

    Հայաստան, Երևան, Մոսկովյան փ․

  • Տարի՝

    2018

  • Կարգավիճակ՝

    Իրականացված

  • Մակերես՝

    290 քմ․

  • Նախագծող թիմ՝

    Հայկ Նիկոյան, Արտակ Կնյազյան, Խաչատուր Հարությունյան, Ռւզան Շահինյան

  • Լուսանկարիչ՝

    Սուրեն Մանվելյան