«Գարուն» Սրճարան

Այս սրճարանը գտնվում է Երևանում՝ Թումանյան փողոցի վրա։ Մակերեսի փոքր լինելու պատճառով և առաստաղի բարձր լինելու շնորհիվ հնարավոր եղավ անտրեսոլային հարկի միջոցով լրացուցիչ մակերես ավելացնել։ Այստեղ մատուցվում է միայն առողջ սնունդ, որից գալով ինտերիերում որոշվեց օգտագործել էկոլոգիապես մաքուր նյութեր։ Դիզայնը ձևավորվեց բնական փայտով, «Գարունի» բրենդային գույներով հանդիսացող սպիտակ և փիրուզագույն պատերով, բուսականությամբ և պատերի վրա առատորեն արված գրաֆիկական աշխատանքներով, որոնք էլ իրենց հերթին կարծես այդ փոքր միջավայրը գողտրիկ կահավորեցին։ «Գարուն» սրճարանի բրենդինգն արվել է Braind բրենդային կազմակերպության հետ համատեղ։

  • Հասցե՝

    Հայաստան, Երևան, Թումանյան փ․

  • Տարի՝

    2018

  • Կարգավիճակ՝

    Իրականացված

  • Մակերես՝

    87 քմ․

  • Նախագծող թիմ՝

    Անուշ Կարապետյան, Արտակ Կնյազյան

  • Լուսանկարիչ՝

    ԱնիՍոն