Ձորաղբյուր թաղամաս

Այս թաղամասը նախատեսվել է իրականացնել խառը կառուցապատման սկզբունքով, հրաժարվելով գծային և միօրինակ միջավայրերից։ Նման մոտեցումը հնարավորություն է ստեղծում ունենալ բազմաթիվ և բազմանման շենքեր, միջշենքային փոքրիկ բակային կանաչապատ տարածքներ։ Թաղամասը նախագծված է տիպային, պարզ հատակագծային լուծումներով մի քանի շենքի համադրությամբ, ինչը հնարավորթյուն է ստեղծում ունենալ միջավայրի բազամազանություն և իրականացման պարզություն։ Կանոնիկ, պարզ ճարտարապետության հետ բնական նյութերի օգտագործումը ընդգծում է թաղամասի ամբողջականությունն ու ինքնությունը և ստեղծում բնությանը մոտ միջավայր։ Նախագծի հիմնական գաղափարն էր ստեղծել միջավայր որը կապահովի բնակիչների հարմարավետ և ապահով առօրյան, բավարարելով տարատեսակ ապրելակերպ ունեցող անհատների պահաջները։ Թաղամասում նախատեսվել են հասարակական գոտիներ՝ ռեստորաններ սրճարաններ խանութներ և և դրանց հետ մեկտեղ զրուցարաններ, խաղահրապարակներ և ջրային գոտիներ։

  • Տեղադիրքը՝

    Դիլիջան, Հայաստան

  • Տարի՝

    2024

  • Կարգավիճակ՝

    կոնցեպտուալ

  • Մակերես`

    25,000 քմ․

  • Նախագծի թիմ՝

    Արմեն Հակոբջանյան,Մերի Գրիգորյան, Էլեն Մհրյան

  • Վիզուալիզացնող՝

    Արմեն Հակոբջանյան