Այս նախագիծը շատ հետաքրքիր փորձ էր, որտեղ ռեստորան և Food Court առանձին գաղափարները միացվել են իրար և մեկ համակարգի տակ են գործում։ Այստեղ տարբեր մշակույթների խոհանոցներ, իրենց առանձնահատկություններով կարծես ժամանել են մեկ վայր, մեկ կայարան, որտեղ այցելուն հնարավորություն կունենա անցնել այդ կանգառներով և օգտվել յուրաքանչյուրից։ Այս գաղափարի հիման վրա էլ սրահի ընդհանուր դիզայնը արվել է եվրոպական հին կայարանի ոգով, մետաղական ծածկերով, հանգույցներով, աղյուսե պատերով և ոչ միայն, իսկ յուրաքանչյուր խոհանոցի կանգառ արդեն լուծված է իր երկրին և մշակույթին բնորոշ ձևերով։