“33rd District” Multifunctional Residential Building

«33 Թաղամասը» մեծ և համալիր կառուցապատման պետական ծրագիր է, որը բաղկացած է մի շարք բնակելի, հասարակական և այլ բնույթի կառույցներից։ Այն նախատեսվում է կառուցել Երևանի կենտրոնում և ամփոփված է Հանրապետության, Խանջյան, Տիգրան Մեծ և Բյուզանդ փողոցների մեջտեղում։ Այս կառուցապատման մեջ Հանրապետության փողոցի վրա Արխանգելի կողմից նախագծվեց բնակելի համալիրը, որը բաղկացած է երեք մասնաշենքերից, որոնց առավելագույն հարկայնությունը 12 հարկն է։ Այն իր մեջ ներառում է Հանրապետության 46 հասցեում գտնվող 19-րդ դարում կառուցված հուշարձան շենքը։ Այդ իսկ պատճառով հանրապետության փողոցի կողմից հուշարձանի թիկունքում բարձրացող նորակառույցի հարկայնությունը ցածր է, միայն խորանալով աստիճանաբար բարձրանում է, և տարանջատված է նորակառույցից մասնակի գտնվելով ապակեպատ ծավալի մեջ։ Կերպարի ձևավորման համար որպես հարդարման նյութ օգտագործվել են փայտի, բազալտի, սպիտակ կոմպոզիտի, սև տուֆի, ապակու, մետաղի նուրբ համադրությունը։

  • Տեղադիրքը՝

    Ֆիրդուսի փ․ Հայաստան, Երևան

  • Տարի՝

    2022

  • Կարգավիճակ՝

    Շինարարության փուլում

  • Մակերես՝

    30․800 քմ․

  • Նախագծող թիմ՝

    Արտակ Կնյազյան, Հայկ Նիկոյան, Տիգրան Սահակյան, Բորիս Սարգսյան

  • Վիզուալիզացնող՝

    Արամ Աթանյան