«Degustation» Սննդի կետ

Այս նախագիծը շատ հետաքրքիր փորձ էր, որտեղ ռեստորան և Food Court առանձին գաղափարները միացվել են իրար և մեկ համակարգի տակ են գործում։ Այստեղ տարբեր մշակույթների խոհանոցներ, իրենց առանձնահատկություններով կարծես ժամանել են մեկ վայր, մեկ կայարան, որտեղ այցելուն հնարավորություն կունենա անցնել այդ կանգառներով և օգտվել յուրաքանչյուրից։ Այս գաղափարի հիման վրա էլ սրահի ընդհանուր դիզայնը արվել է եվրոպական հին կայարանի ոգով, մետաղական ծածկերով, հանգույցներով, աղյուսե պատերով և ոչ միայն, իսկ յուրաքանչյուր խոհանոցի կանգառ արդեն լուծված է իր երկրին և մշակույթին բնորոշ ձևերով։

  • Տեղադիրքը՝

    Կոմիտասի պ․ Հայաստան, Երևան

  • Տարի՝

    2018

  • Կարգավիճակ՝

    Իրականացված

  • Մակերես՝

    430 քմ

  • Նախագծող թիմ՝

    Արտակ Կնյազյան, Հայկ Նիկոյան, Խաչատուր Հարությունյան

  • Լուսանկարիչ՝

    Հայկ Նասոյան