«Երևան Մոլ»-ը գտնվում է Արշակունյաց պողոտայի վրա։ Նախկինում այստեղ եղել է ավտոդետալների գործարան ։ Դրա մետաղական հիմնակմախքի վրա էլ կառուցվեց համալիրը և ընդարձակվեց։ Հետագայում շինարարության ընթացքում տարածքում հայտնաբերվել է մ.թ.ա. 8-րդ դարի Բիայնական դամբարան, որն էլ վերափոխվեց թանգարանի։ Ուրարտական մշակույթը, սեպագրերն ու դետալները ոճավորվեցին, ստացան ժամանակակից երանգ։ Եվ դարձան մոլլի կերպարի ձևաստեղծման հիմնական թեման