Գինու գործարանը նախագծվել է որպես գոյություն ունեցող մեկ հարկանի հին շենքի լրացում։ Հին շենքի վրա ավելանում է նոր ծավալ իր մեջ ներառելով արտադրական , գրասենյակային, և խոհանոցի գոտիները։ Գոյություն ունեցող շինության մեջ նախագծվել է դեգուստացիոն սրահը և գինու պահման սրահը։ Շինության նիշերի տարբերության շնորհիվ ստացել ենք ազատ մուտք փողոցից դեպի փակ տերասա և մուտքային հանգույց, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի սարեր։ Երեսապատման նյութերի ընտրության մեջ կանգնել ենք գլխավորապես Իջևանի սպիակ քարով շարի, ապակու և մետաղի համադրության վրա։ Իջևանի սպիտաք քարի շարը ընտրվել է գոյություն ունեցող շինության ճարտարապետական կերպարը պահելու և շարունակելու նպատակով։ Նոր ավելացող ծավալները հնարավորինս թեթև, չպարտադրող են լուծվել, ինչի շնորհիվ հին և նոր ճարտարապետական կերպարները համահունչ են։