«Vahakni Residential» Առանձնատուն

Այս նախագիծը կոնցեպտուալ է, մենատան առաջարկ Վահագնի թաղամասում։ Խնդիր էր դրված առաջարկել մի տուն, որտեղ կարելի է լիովին հանգստանալ, կտրվել առօրյա հոգսերից, գործնական հարաբերություններից և այդ ամենից հետո վերադառնալ տուն ու լիցքաթափվել։ Փորձ արվեց «American classic» ոճի հիման վրա ստեղծել մի յուրահատուկ, թեթև կերպար։ Օգտագործվեց բնական քար, փայտե երեսապատումներ, աղյուս, սև մետաղ, լայն բացվածքներ, երկլանջ տանիքներ, բաց ու նաև իրեն կոնտրաստի մեջ մրցող մուգ պատի ներկեր, մաքուր բետոնով երիզված աստիճանի ժամանակակից, թեթև մետաղական բազրիքներ, կոպտատաշ քարի շար և պատուհանների փայտե արևապաշտպան փեղկեր։

  • Հասցե՝

    Հայաստան, Երևան, Վահագնի Թաղամաս

  • Տարի՝

    2021

  • Կարգավիճակ՝

    կոնցեպտուալ

  • Մակերես՝

    804 քմ․

  • Նախագծող թիմ՝

    Արեգ Ասրաբյան, Արտակ Կնյազյան

  • Ձևավորող՝

    Դավիթ Բարսեղյան