Մենք բնության մի մասն ենք կազմում և շատ կարևոր է լսել նրա ձայնը և ձուլվել նրա հետ։ Քաղաքի աղմուկը շատ հաճախ մեզ տանում է ինքնամեկուսացման։ Մարդիկ շատ են աշխատում և երբեմն հեռանում են բնությունից։ Ճամփորդող ճամբարների նպատակն է ճանաչել բնությունը ուղիղ և փոխաբերական իմաստով։
Ինչպես մեզ հուշում է իր անվաումը՝ նախագիծը ներառում է հավաքվող կոնստրուկցիայով վրաններ/կացարաններ, արշավի համար նախատեսված բոլոր ենթակառուցվածքները՝ կրակի զոնա, ճաշարան, լճակ և այլն։ Նախատեսված կացարանների նյութերն են տենտ, փայտ, նրբատախտակ և մետաղյա ձողեր, որի վրա պետք է հավաքվի տենտը։ Ներքին տարածքներում հիմնական միջամտություն արված չէ, քանի որ այն արդեն իսկ բնության մեջ է, էկո նյութերով։
Լոգասենյակները նախատեսված են ամեն կացարանի շուրջ, իսկ ճաշարանը՝ տարածքի միջանկյալ մասում 25 հոգու համար նախատեսված։
Ճամփորդող ճամբարների շնորհիվ մենք կարող ենք բացահայտել մեր երկրի բնությունը և խթանել արշավների և լեռնագնացությունների զարգացմանը։