Ամառանոցային թաղամաս Ծաղկաձոր քաղաքում

Ծաղկաձորում է այս ամառանոցային թաղամասը և բաղկացած է 7 առանձնատներից մեկ ադմինիստրատիվ շենքից։ Առանձնատների կերպարը ստեղծելիս առաջնորդվել ենք բնության մեջ ջերմ ու ընտանեկան միջավայրի գաղափարով։ Թեք լանդշավտի վրա օպտիմալ զոնավորման շնորհիվ առանձնատներն ունեն փոքրիկ այգիներ, ավտոկայանատեղի և ընդհանուր հասարակական գոտիներ։ Երկթեք տանիքները արված են հաշվի առնելով Ծաղկաձոր քաղաքի եղանակային առանձնահատկությունները և տեղումների քանակը։ Ճակատային լուծումներում գերակշռում են փայտն ու ապակին, այս երկու նյութն էլ արտացոլում է շրջակա բնությունը, ինչով համահունչ և թեթև են դարձնում թաղամասը ընկալման համար։

  • Տեղադիրքը՝

    Հայաստան, Ծաղկաձոր

  • Տարի՝

    2023

  • Կարգավիճակ՝

    կոնցեպտուալ

  • Մակերես՝

    3000 քմ

  • Նախագծի թիմ՝

    Արտակ Կնյազյան, Արամ Աթանյան

  • Վիզուալիզացնող՝

    Արամ Աթանյան