«Sky 44» Ակումբ

Այս նախագիծը շատ հետաքրքիր նախապատմություն ունի։ Այն գտնվում է Opera Suite հյուրանոցի տանիքում, որտեղ արդեն կար գոյություն ունեցող բացօթյա սրճարան։ Խնդիր էր դրվել ստեղծել նաև փակ տարածք՝ ցուրտ եղանակներին շահագործելու համար։ Հորինվածքի փնտրտուքի ժամանակ միտք ծագեց ստեղծել հին, ռետրո, «լքված» մի միջավայր, որը կարծես նորից սկսեց գործել, որտեղ ամեն ինչ մնացել էր այնպես, ինչպես ժամանակին էին թողել և դեռ առկա են հին շունչն ու հիշողությունները։ Այցելուն գտնվելով այնտեղ պիտի կարծես ժամանակով ետ ճանապարհորդեր։ Չկրկնվող կահույքը, հին գրքերն ու թերթերն իրենց անցյալի ամսաթվերով, կիսամութ միջավայրն ու յուրահատուկ կահույքը, հարմարավետ մթնոլորտ ստեղծելու համար:

  • Հասցե՝

    Հայաստան, Երևան, Ռ․Լեմկին փ․

  • Տարի՝

    2018

  • Կարգավիճակ՝

    Իրականացված

  • Մակերես՝

    300քմ․

  • Նախագծող թիմ՝

    Հայկ Նիկոյան, Արտակ Կնյազյան