Սալամանդեր Բազմաֆունկցիոնալ համալիր

Այս նախագիծը ստացել է “Սալամանդր” անունը իր ձևի համար: Նախագիծն իրենից ներկայացնում է բնության գրկում մի համալիր, որ ի վերջո այս տեսքն է ստացել մեր խմբի երկար բանակցությունների ու քննարկումների արդյունքում։ Քննարկումների գլխավոր թեման բնության և համալիրի փոխկապակցվածությունն էր, խմբի անդամների մի մասի տեսակետով համալիրը պետք է ամբողջովին անջատվեր բնությունից` ստեղծելով տրամաբանական կոնտրաստ բնության և ճարտարապետության միջև։ Թիմի մյուս մասը սակայն կողմնակից էր համալիրը նախագծել բնությանը համահունչ՝ ցածրահարկ և առավելագույնս պասիվ կերպարով։ Այսպիսով համալիրի կերպարը ստեղծվեց երկու մոտեցումների փոխզիջմամբ։
Համալիրի ճակատները մեծամասամբ բնությունը կրկնող և արտացոլող նյութերով են, իսկ տանիքի ձևավորումը ստեղծում է հստակ կոնտրաստ, որը ոչ մի կերպ չի խանգարում շրջակա կանաչապատ միջավայրին։ Համալիրի մեջ նախատեսվել է հյուրանոցային մաս, լողավազան, ժամանցի կենտրոն, ռեստորան, սպա:

  • Տեղադիրքը՝

    Դիլիջան, Հայաստան

  • Տարի՝

    2022

  • Կարգավիճակ՝

    կոնցեպտուալ

  • Մակերես՝

    Գաղտնի

  • Նախագծի թիմ՝

    Արտակ Կնյազյան, Արամ Աթանյան

  • Վիզուալիզացնող՝

    Արամ Աթանյան