«Nork Towers» Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր

Համալիրը նախագծվել է Նորքի Ամառանոցային փողոցում, արտադրամասի տարածքում։ Խնդիր էր դրված հնարավորինս պահպանել տեղում առկա արտադրական և պահեստային շենքերը, վերափոխել դրանք, այնտեղ կազմակերպել բիզնես կենտրոններ, գրասենյակային տարածքներ, իսկ դրանց կողքին կառուցել բազմաֆունկցիոնալ բարձրահարկ բնակելի համալիր։ Այդ իսկ պատճառով բնակելի համալիրների ճակատները հիմնականում ապակեպատ են, առավելագույն ձևով ինսոլացվող տարբերակով, թեթև և սլացիկ պատշգամբների տարաբնույթ և կորացող լուծումները կերպարին տալիս են ինքնատիպ տեսք։ Իսկ հին արտադրական շենքերը երեսապատվել են պրոֆնաստիլով, գունավոր ցանցերով, աղյուսապատ հարթություններով և այլ ժամանակակից մոտեցումներով։

  • Հասցե՝

    Նորք Մարաշ Հայաստան, Երևան

  • Տարի՝

    2021

  • Կարգավիճակ՝

    կոնցեպտուալ

  • Մակերես՝

    29,600 sq/m

  • Նախագծող թիմ՝

    Արտակ Կնյազյան, Տիգրան Սահակյան

  • Լուսանկարիչ/Ձևավորող՝

    Արամ Աթանյան