Համալիրը նախագծվել է Նորքի Ամառանոցային փողոցում, արտադրամասի տարածքում։ Խնդիր էր դրված հնարավորինս պահպանել տեղում առկա արտադրական և պահեստային շենքերը, վերափոխել դրանք, այնտեղ կազմակերպել բիզնես կենտրոններ, գրասենյակային տարածքներ, իսկ դրանց կողքին կառուցել բազմաֆունկցիոնալ բարձրահարկ բնակելի համալիր։ Այդ իսկ պատճառով բնակելի համալիրների ճակատները հիմնականում ապակեպատ են, առավելագույն ձևով ինսոլացվող տարբերակով, թեթև և սլացիկ պատշգամբների տարաբնույթ և կորացող լուծումները կերպարին տալիս են ինքնատիպ տեսք։ Իսկ հին արտադրական շենքերը երեսապատվել են պրոֆնաստիլով, գունավոր ցանցերով, աղյուսապատ հարթություններով և այլ ժամանակակից մոտեցումներով։