Առանձնատուն «ԴԵԴ»

Առանձնատներ նախագծելիս, ինչպես ոչ մի այլ նախագծում՝ ճարտարապետի գլխավոր մարտահրավերը ներքին և արտաքին լուծումների ներդաշնակությունն է։ Այս նախագիծը ստեղծելիս սկզբում մշակել ենք առանձնատան ներքին ֆունկցիոնալ գոտևորումները և բալանսավորած հատակագծային կապը ներսի և դրսի միջավայրերի միջև, և հետո անցել ճարտարապետական տեսքի մշակմանը։ Այսպիսով երբ հատակագծային և ֆունկցիոնալ լուծումները համահունչ են՝ ճարտարապետական տեսքը ամբողջական և ինքնատիպ է ձևավորվում։ Այս մոտեցման շնորհիվ ստացել ենք տարբեր եզակի, իրար մեջ ձուլվող տարածություններ և ինքնատիպ միջավայրեր, որոնք անսովոր է տեսնել առանձնատների ընդունված լուծումներում։ Ճակատային լուծումները դինամիկ են, իսկ ներսում ձևավորվել են ներքին բակեր և ջրավազան։ Որպես նյութի ակցենտավորման լուծում սպիտակ տրավերտինե ճակատների հետ ընտրել ենք հայկական կարմիր տուֆը՝ մասամբ ռելիեֆային մշակմամբ։

  • Տեղադիրքը՝

    Կոտայքի մարզ, Հայաստան

  • Տարի՝

    2024

  • Կարգավիճակ՝

    կոնցեպտուալ

  • Մակերես՝

    435 քմ

  • Նախագծի թիմ՝

    Արմեն Հակոբջանյան,Արտակ Կնյազյան, Բորիս Սարգսյան

  • Վիզուալիզացնող՝

    Արմեն Հակոբջանյան