Այս աշխատանքի շրջանակներում կատարվել է միջազգային ուսումնասիրություն մանկական զարգացման կենտրոնների արտաքին ճարտարապետական կերպարի և միաժամանակ դրանց ներքին կազմակերպման և ուսուցման մեթոդների շուրջ։ Խորը ուսումնասիրվել են մանկական զարգացման կենտրոնների ֆունկցիոնալ գոտևորման մեթոդները և դրանց առնչությունը այլ հասարակական տարածքների հետ։
Ստեղծվել են սխեմաներ, որտեղ զարգացման կենտրոնները որպես առաջնային ֆունկցիա են ծառայում իսկ երկրորդային տեղում՝ տարբեր հասարակական նշանակության վայրեր (օրինակ գրադարան-զարգացման կենտրոն, կինո- զարգացման կենտրոն, գեղեցկության սրահ-զարգացման կենտրոն)։ Զարգացման կենտրոնների ճարտարապետական լուծումներն ու ներքին ձևավորումը ուղիղ կապված են դրանց ուսուցման մեթոդների հետ։
Ուսումնասիրության արդյունքում առնչվել ենք ֆունկցիոնալ գոտևորման մի քանի տեխնիկայի, որոնցից մեկը հիմնված է երեխայի քաոտիկ և անհանգիստ տեղաշարժի հետագծի վրա։ Այս տեխնիկայի հետևորդները հավատում են, որ երեխան չի կարող իրեն ազատ զգալ ուղիղ հատակագծային լուծմամբ տարածքներում, այս գաղափարին հետևելով ժամանակակից զարգացման կենտրոններից որոշները հրաժարվել են ուղիղ պատերից և անկյուններից։
Որոշ կենտրոններ իրենց գաղափարախոսությամբ հակված են երեխային մանկուց ծանոթացնել տարբեր զգայական, մասշտաբային, համային ընկալման մեթոդներին։ Այս կենտրոններում մեծ ուշադրություն է դարձրած իրերի մասշտաբային տարբերությանը, գունային լուծումներին, համային, լսողական և այլ խաղերի առկայությանը։ Այս ուսումնասիրությունը բավականին կրթական և նորարարական է, հաշվի առնելով որ մոտեցումներից ոչ մեկը չի հանդիպում Հայաստանի Հանրապետությունում։