Holiday Inn Ներքին բակ

Այս նախագիծն իրենից ներկայացնում է Երևանում, Ամիրյան փողոցի վրա գտնվող Holiday Inn հյուրանոցային համալիրի ներքին բակի դիզայնի ձևավորումն ու ֆունցիոնալ կազմակերպումը։ Գոտիներն առանձնացվել են կարծես մեծ կղզյակների միջոցով, առանձին սալերի վրա կազմակերպված լինելով։ Համարձակ և կորաձև այդ կղզյակները տարբեր մակարդակներ ունեն ճեմուղու նկատմամբ։ Բնական քարերի տարբեր համադրման, շարի ձևերի ու օգտագործման, կանաչ տարածքների հետ միաձուլման շնորհիվ բակը ստացավ հետաքրքիր կերպար։ Ժամանցային գոտիների վրա թեթև տենտային ծածկերի միջով այդ հով և հանգիստ մթնոլորտ ապահովվեց։ Իսկ գիշերային ժամերին արահետների լուսավորությունը կազմակերպված է այնպես, որ համահունչ է դառնում շենքերի լուսավորության հետ և լրացնում նրան։

  • Տեղադիրքը՝

    Ամիրյան փ․ 2 Հայաստան, Երևան

  • Տարի՝

    2020

  • Կարգավիճակ՝

    Իրականացված

  • Մակերես՝

    1,550 քմ․

  • Նախագծող թիմ՝

    Հայկ Նիկոյան, Անահիտ Կարապետյան

  • Լուսանկարիչ՝

    Հայկ Նասոյան