«Hills Inn» Հյուրանոց

Այս նախագիծն առաջարկ էր Դիլիջանյան հրաշք բնության մեջ։ Փորձ արվեց համարձակ լուծումներով, միևնույն ժամանակ նյութերի և ծավալների ճիշտ համադրության շնորհիվ ներդաշնակվել և՛ բնությանը, և՛ հարևան գոյություն ունեցող, դասական ճարտարապետական ոճով կառուցված հանգստյան տան հետ։ Երկաթբետոնե հիմնակմախքի վրա հավաքված փայտյա պերգոլաներն ու մոդուլային լուծումները, երկթեք, շեշտված տանիքներն ու տարբեր մակարդակների վրա լուծված գոտիները ինքնատիպ տեսք են տալիս միջավայրի մեջ։

  • Հասցե՝

    Հայաստան,Դիլիջան

  • Տարի՝

    2019

  • Կարգավիճակ՝

    կոնցեպտուալ

  • Մակերես՝

    6,970 քմ․

  • Նախագծող թիմ՝

    Տիգրան Սահակյան, Արտակ Կնյազյան, Արեգ Ապրեսյան

  • Ձևավորող՝

    Տիգրան Սահակյան