Այս երկհարկանի գեղեցկության սրահն իր տեսքով, ֆունկցիայով, հետաքրքիր գոտեվորմամբ տարբերվում է, առանձնանում։ Այստեղ տարածքները բաշխված են այնպես, որ առաջին հարկում հիմնականում խնամքի սրահներն են։ Կա նաև բար, հանգստի և ժամանցի կետեր։ Երկրորդ հարկում արդեն սպա կենտրոնն է իր տարբեր տեսակներով, առանձնահատկություններով և այլն։ Ընտրված ոճերի միաձուլման շնորհիվ ստացվեց բավական հետաքրքիր մթնոլորտ. տրոպիկական բույսեր, դասական, ժամանակակից, լոֆթ ոճերի մոտեցումներով ապահովվեց այն անհրաժեշտ միջավայրը, որը այցելուին մի կարճ ժամանակով կտրում է առօրյա հոգսերից։