Միացյալ Արաբական Էմիրությունների Դեսպանատունը Հայաստանում

Այս նախագիծը տարբերվում է մեր մյուս աշխատանքներից։ Այն յուրահատուկ մարտահրավեր էր մեր խմբի համար։ Երևանի Ազատության պողոտայի սկզբում ՝ հուշարձանի անմիջապես հարևանությամբ գոյություն ունեցող առանձնատունը պիտի վերափոխվեր դեսպանատան։ Ֆելզիտ քարով երեսապատված, դասական ձևերով կառուցված առանձնատունը համալրվեց ժամանակակից համարձակ ծավալներով։ Բետոնե հետաքրքիր ծավալներով, լայն ապակեպատ վիտրաժներով, որոնք արտաքինից պատվեցին մետաղական, արաբական հայտնի «Մաշրաբիյա» կոչվող զարդամոտիվներով։

  • Տեղադիրքը՝

    Ազատություն պող․ Հայաստան, Երևան

  • Տարի՝

    2015

  • Կարգավիճակ՝

    Իրականացված

  • Մակերես՝

    Կոնֆիդենցիալ

  • Նախագծող թիմ՝

    Արտակ Կնյազյան, Արսեն Դավթյան, Արթուր Հարությունյան, Մեսրոպ Անդրեասյան, Արտակ Թովմասյան, Տիգրան Գաջոյան, Հայկ Նիկոյան