«Dalma Garden Mall» Առևտրի կենտրոն

Dalma Garden mall-ի ընդլայնման նախագծի առաջարկով գոյություն ունեցող ՙՙԴալմա Գարդեն մոլ՚՚-ին կից նախատեսվում էր կառուցել նոր մասնաշենք՝ ընդլայնելով առկա զվարճա-առևտրային համալիրը: Կցակառույցը նախատեսվում էր կառուցել 2 վերգետնյա և 1 կիսանկուղային հարկերով: Հաշվի առնելով գոյություն ունեցող համալիրի կերպարը՝ նոր առաջարկվող հատվածը հիմնականում սպիտակ տրավերտինով է երեսապատվել։ Բայց այստեղ ճակատները լուծվել են յուրովի՝ տարբեր մոդուլային բաժանումներով լուծված տրավերտինե ճակատներով, հարթ և ֆակտուրայով երեսապատումներով, պերֆորացված սպիտակ ցանցերով պատված ծավալներով և հետաքրքիր գիշերային լուսավորությամբ։

  • Տեղադիրքը՝

    Ծիծեռնակաբերդի խճուղի 3 Հայաստան, Երևան

  • Տարի՝

    2020

  • Կարգավիճակ՝

    կոնցեպտուալ

  • Մակերես՝

    19․200 քմ․

  • Նախագծող թիմ՝

    Ռազմիկ Ղազարյան, Անահիտ Կարապետյան, Արազ Այվազյան, Խաչատուր Հարությունյան, Տիգրան Սահակյան

  • Վիզուալիզացնող՝

    Տիգրան Հարությունյան