«KAMAR» բիզնես կենտրոնը շատ հայտնի հիմնարկ է Հայաստանում, գտնվում է Երևանի կենտրոնում ու առանձնանում է իր յուրատիպ ճակատային կերպարով։ Արխանգելին վստահվեց նախագծել բիզնես կենտրոնի լայն և բարձր նախասրահում հանգստյան կղզյակներ, կանաչ տարածություններ, reception-ի հատվածը։ Պետք էր ներդաշնակվել գոյություն ունեցող և թելադրող կերպարին, բայց նաև յուրահատուկ լուծում տալ։ Նստարանները համադրվեցին բույսերի հետ սպիտակ ամանների հիշեցնող ծավալների հետ։ Նույն տրամաբանությամբ էլ լուծվեց reception-ի կտորը։