7 Կտուր Բնակելի թաղամաս

7 Կտուր բնակելի համալիրը իրենից ներկայացնում է համակցված տիպի բնակելի տների փոքրիկ թաղամաս Դիլիջան քաղաքում։ Հողատարածքի բնական, ոչ մեղմ թեքությունը հնարավորություն ստեղծեց իրականացնել միօրինակ հատակածային լուծումներով բնակելի տներ, որոնք ճակատային տեռասավորման միջոցով ստեղծում են դինամիկ ճարտարապետական միջավայր։ Հաշվի առնելով արևի շարժի բարենպաստ օրիենտացիան և ավտոկայանատեղիի առկայության կարիքը՝ յուրաքանչյուր տան դիմային հատվածում առաջարկվել է տեռասային լուծում, որը ուղիղ կապով միանում է տան խոհանոցին։
Այս լուծման շնորհիվ տները փողոցի շարժից և աղմուկից իզոլացված են, իսկ տների հետևի մասում ձևավորվել են այգիներ իրենց սեփական խոհանոցային հատվածով, որոնք ամբողջովին առանձնացված են միմյանցից։ Արտաքին հարդարման մեջ մեծամասամբ օգտագործվել է սպիտակ ֆասադային ներկ, հատուկ հանգույցներում՝ բազալտե տարբեր նկարվածքներով շար, իսկ եզրային տները նախատեսվում է իրականացնել կարմիր տուֆի շարի օգտագործմամբ՝ համալիրը ակցենտավորելու նպատակով։

  • Տեղադիրքը՝

    Դիլիջան, Հայաստան

  • Տարի՝

    2023

  • Կարգավիճակ՝

    կոնցեպտուալ

  • Արեզա:

    Մակերես՝1300 քմ

  • Նախագծի թիմ՝

    Արմեն Հակոբջանյան,Արտակ Կնյազյան, Բորիս Սարգսյան

  • Վիզուալիզացնող՝

    Դավիթ Բարսեղյան