Գրին Ավան

6 Մասնաշենքից բաղկացած համալիրը ունենալու է 13-18 վերգետնյա հարկ։ Համալիրի միջավայրը նախագծելիս որպես գլխավոր խնդիր ենք վերցրել բնակիչների և ավտոմեքենաների հանդիպման մինիմալիզացիան։ Համալիրը բակային հատվածում ունի երկու նիշ՝ 0․0 և -5․0։ Մեքենաները շենքերին մոտենում են -5․0 նիշով, որտեղից կազմակերպվում է դեպի ավտոկայանատեղի, լողավազան և սպորտային սրահների մուտքերը։ 0․0 նիշում նախատեսվում է հետիոտնի շարժը, որտեղ տեղ են գրել բազմաֆունկցիոնալ մարզադաշտը, մարզահրապարակը և մանկական խաղահրապարակները: Այս նիշում նախատեսվում է միայն հրշեջ և շտապօգնության մեքենաների մուտքը։ Այս տարբերության շնորհիվ ցածր նիշում գտնվող ծառերի սաղարթը երևալու է հետիոտնի մակարդակում։ Համալիրի կերպաևը միկրոշրջանի միջավայրին առավել համահունչ դարձնելու նպատակով 6 մասնաշենքերի ծվալները ջլատվել են, մանրացել ճակատային լուծումներում շենքերը բաժանվել են նյութով: Դրա շնորհիվ 6 մասնաշենքերը վիզուալ ընկալվում են որպես 9 շենք:

  • Տեղադիրքը՝

    Հայաստան, Երևան

  • Տարի՝

    2022

  • Կարգավիճակ՝

    կոնցեպտուալ

  • Մակերես՝

    9600 քմ

  • Նախագծի թիմ՝

    Արտակ Կնյազյան, Տիգրան Սահակյան, Արմեն Հակոբջանյան

  • Վիզուալիզացնող՝

    Արամ Աթանյան