Այս տաք և լուսավոր բնակարանը գտնվում է Բյուզանդ փողոցում։ Սպիտակ պատերը կարծես մեծացնում են տարածությունը, արևի ներթափանցող լույսն ավելի անդրադարձնում բնակարանի ներսում։ Minimalistic ոճով, պարզ ծավալներով ու ձևերով են լուծված ներքին կահավորումն ու դեկորատիվ լուծումները։ Որոշ պատեր շեշտադրվել են կոնտրաստային գույներով՝ այդպիսով մատնանշելով բնակարանում ֆունկցիոնալ նոր գոտին։ Հաճախակի օգտագործվել է փայտը թե՛ հատակում, թե՛ պատերին, թե՛ առաստաղին՝ ջերմացնելով ու գողտրիկ դարձնելով մթնոլորտը։