Այս սրահը գտնվում է Florence ռեստորանում, որի դիզայնն արվել է գոյություն ունեցող հին սրահի հիման վրա։ Հին անվանումը նույնպես Benedict էր: Հարկավոր էր տարածքը մեծացնել։ Այդ իսկ պատճառով բակի մի մասը փակվեց, ներսում ստեղծվեց ձմեռային այգի, ամբողջովին փոխվեց խոհանոցային համակարգը։ Կերպարի ձևավորման համար միախառնվել են Colonial /գաղութային/և Industrial ոճերը։ Մտահղացման հիմքում միտում էր եղել ստեղծել այնպիսի մթնոլորտ, կարծես այցելուն նստած է 1940 ականների Նյու Յորքյան մի բարձրահարկի տանիքին գտնվող սրճարանում։ Benedict-ի բրենդինգը մշակել է MAROG ընկերությունը։