«Gloss Beauty Space» Գեղեցկության սրահ

Այս երկհարկանի գեղեցկության սրահն իր տեսքով, ֆունկցիայով, հետաքրքիր գոտեվորմամբ տարբերվում է, առանձնանում։ Այստեղ տարածքները բաշխված են այնպես, որ առաջին հարկում հիմնականում խնամքի սրահներն են։ Կա նաև բար, հանգստի և ժամանցի կետեր։ Երկրորդ հարկում արդեն սպա կենտրոնն է իր տարբեր տեսակներով, առանձնահատկություններով և այլն։ Ընտրված ոճերի միաձուլման շնորհիվ ստացվեց բավական հետաքրքիր մթնոլորտ. տրոպիկական բույսեր, դասական, ժամանակակից, լոֆթ ոճերի մոտեցումներով ապահովվեց այն անհրաժեշտ միջավայրը, որը այցելուին մի կարճ ժամանակով կտրում է առօրյա հոգսերից։

  • Տեղադիրքը՝

    Վ․Սարգսյան փ․ Հայաստան, Երևան

  • Տարի՝

    2021

  • Կարգավիճակ՝

    Իրականացված

  • Մակերես՝

    560 քմ․

  • Նախագծող թիմ՝

    Արթուր Հարությունյան, Ռուզան Շահինյան, Նունե Սահակյան

  • Լուսանկարիչ՝

    Հայկ Նասոյան