“Yerevan Gallery” Shopping Mall

Այս նախագիծն իրականացվել է Yerevan Mall առևտրային կենտրոնի սրահներից մեկում։ Խնդիր էր դրված շենքի փակ տարածքում ստանալ հին Երևանյան քաղաքային կառուցապատման միջավայր, որտեղ տարբեր շենքերի ճակատներից մուտքեր կլինեն դեպի խանութներ։ Առևտրի կենտրոնի միջանցքից դեպի սրահի գլխավոր հրապարակ մտնելու համար անցնում ենք մուտքային տուֆե կամարի միջով։ Գլխավոր հրապարակի կենտրոնում շատրվանն է և սրճարանը։ Թեթև մետաղական կոնստրուկցիաների վրա հավաքած շենքերի ճակատները երեսապատվեցին բնական տեղական քարերով՝ տարբեր տուֆերով, բազալտով, աղյուսի շարով, դեկորատիվ սվաղով, որն էլ ստեղծեց յուրահատուկ մթնոլորտ։ ։ YEREVAN GALLERY-ում, որպես յուրահատուկ միջավայր, նկարահանվեցին մի շարք տեսահոլովակներ և կինո։

  • Տեղադիրքը՝

    Երևան Մոլ

  • Տարի՝

    2019

  • Կարգավիճակ՝

    Իրականացված

  • Մակերես՝

    900 քմ․

  • Նախագծող թիմ՝

    Արտակ Թովմասյան, Արեգ Ասրաբյան, Արտակ Կնյազյան