UCOM-ի գլխամասը գտնվում է Երևանի կենտրոնում ՝ Հյուսիսային պողոտայում։ Այն իրենից ներկայացնում է գրասենյակային տարածք՝ երկրորդ հարկի մուտքը փողոցի կողմից, որից անցնում ենք ստորգետնյա հարկ, որն էլ իր հերթին կապվում է Tashir street ստորգետնյա առևտրային ցանցին։ Ստորգետնյա հարկում գտնվում են ադմինիստրատիվ, ընդհանուր և առանձին սպասարկման սրահները, սպասրահ և այլն։ Երկրորդ հարկում արդեն վաճառքի ցուցասրահներն են և օպերատորների սպասարկման բաժինները։ Ներքին ձևավորման հիմքում Ucom-ի branding-ի գույներն ու լուծումներն են՝ կանաչ, սպիտակ և սև գույների համադրմամբ պատերի, փայտե ծավալային շեշտադրումներն ու օրգանական ապակու ցուցափեղկերը։ Կահույքը նույնպես լուծված է Ucom branding-ի կանոններին համաձայն։