Այս սրահը գտնվում է Yerevan Mall առևտրի կենտրոնի ժամանցային գոտիներից մեկում։ Նախագծային աշխատանքներն սկսվեցին երբ Կանադական մի կազմակերպությունից ներկրվեցին տարբեր խաղային ու ժամանցային սարքավորումներ։ Միջավայրը ստանալու համար միտք առաջացավ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանից հրավիրել մոտ 20 ուսանողի, ովքեր, որպես պատվեր, կաշխատեին, կնկարազարդեին և իրենց պատկերացումներով կհորինեին բոլոր թեմաները այդ սրահի։ Captain Kid-ը Yerevan Mall-ի ամենասիրված անկյուններից մեկը դարձավ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։