Երևանի Գարեգին Նժդեհ փողոցի վրա առաջարկվել է նախագծել բնակելի այս թաղամասը։ Հարևանությամբ կան արտադրամաս, հանրակացարան և բնակելի տուն։ Վերջինիս անդորրը ապահովելու համար նախատեսված է կանաչապատ բաժանիչ զոնավորում։ Հողամասում նախագծված են բնակելի շինություններ, որոնք բաղկացած են 16 հարկանի 3 մասնաշենքերից՝ բոլոր հարկերը բնակելի, ինչպես նաև հավելյալ երկու ստորգետնյա հարկերից՝ ավտոկայանատեղիներից։ Կերպարի ձևավորման ընթացքում փորձ է արվել համարձակ գունային շեշտադրումներ դնել ճակատներին՝ սպիտակ ներկված ֆոնի վրա կարմիր գույնով որոշ գոտիներ առանձնացնել։