«Ամստերդամ» Բնակելի համալիր

Այս բնակելի համալիրը նախատեսվում էր կառուցել Երևան քաղաքի Դավիթ Բեկ պողոտայի վրա։ Այն բաղկացած է 13 կցաշար և 2 առանձին կանգնած շենքերից, որոնք առավելագույնը հինգ հարկանի են, որոշ մասերում ավելանում են մանսարդային հարկեր։ Կերպարի հիմքում ընկած է Ամստերդամյան գունավոր, ճարտարապետությամբ հաճախ տարբեր, բայց միևնույն ժամանակ իրար շատ ներդաշնակող կցաշար տների հորինվածքը, որից ելնելով համալիրը որոշվեց անվանել «Ամստերդամ»։ Տեղական բնական քարերը, ժամանակից թարմ լուծումները, հստակ վայրի առանձնահատկությունները տեղայնացրեցին նախագիծը մեր քաղաքի և միջավայրի հետ։

  • Տեղադիրքը՝

    Դավիթ Բեկի փ․ Հայաստան, Երևան

  • Տարի՝

    2021

  • Կարգավիճակ՝

    կոնցեպտուալ

  • Մակերես՝

    14,000 քմ․

  • Նախագծող թիմ՝

    Արտակ Կնյազյան, Տիգրան Սահակյան, Ռուզան Շահինյան, Արտակ Թովմասյան

  • Վիզուալիզացնող՝

    Արամ Աթանյան