«The Bridge» Հյուրանոց

Նախագիծն արվել է որպես առաջարկ։ Դիլիջանյան ձորակում, մի բացատի մեջ, որտեղ ծառեր գրեթե չկային, նախագծվեց բազմահարկ հյուրանոցային համալիրը։ Առաջնահերթություն ընդունելով շրջակա միջավայրն ու անտառի խիտ ծառերի հարևանությամբ լինելը, խնդիր դրվեց համահունչ մնալ և ներդաշնակվել բնությանը։ Պատշգամբներին կից, ճակատներից դեպի դուրս եկած որոշ ծածկեր նախատեսված են այնպես, որ նրանց մեջ խորություն ապահովելու միջոցով հնարավոր լինի փոքր ծառեր, կամ թփեր աճեցնել: Ամենահետաքրքիր լուծումներից է նաև շենքի տարբեր մակարդակներից մետաղական թեթև կամրջակների

միջոցով կապեր տալ դեպի հանդիպակած բարձունքները։

  • Տեղադիրքը՝

    Կամոյի փ․ Դիլիջան, Հայաստան

  • Տարի՝

    2020

  • Կարգավիճակ՝

    կոնցեպտուալ

  • Մակերես՝

    17.580 քմ․

  • Նախագծող թիմ՝

    Արտակ Կնյազյան, Տիգրան Սահակյան

  • Վիզուալիզացնող՝

    Տիգրան Սահակյան