Ռիվեր լայն Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր

Այս համալիրի տարածքում ժամանակին հոսել է Գետառ գետը, որը քաղաքի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար վերցվել է բետոնե խողովակի մեջ՝ վրան ճանապարհ կառուցելու նպատակով։ Այս փաստը չուզենալով մոռացության մատնել, մենք նախագիծը անվանեցինք «river line», ինչը թարգմանաբար նշանակում է «գետի ուրվագիծ»: Այս նախագիծը բաղկացած է բնակելի, հասարակական շենքերից, ընդհանուր առևտրի կետերով, սպորտային դաշտերով և այգիներով։ Գետի ուրվագիծը շեշտվել է զբոսայգիների ողջ երկայնքով։ Շենքերի ճակատները նախատեսել ենք իրականցնել տրավերտինով, բազալտով և տուֆով, համալիրը ընդհանուր կերպարով լուծված է սպիտակ գույնի գերակշռմամբ։ Շենքերի աստիճանական հարկայնությամբ և կանաչածածկ տանիքներով փորձել ենք թեթևացնել համալիրը և հնարավորության սահմաններում արևի ուղիղ ճառագայթների համար ճանապարհ բացել։

  • Տեղադիրքը՝

    Հայաստան, Երևան

  • Տարի՝

    2024

  • Կարգավիճակ՝

    կոնցեպտուալ

  • Մակերես՝

    Գաղտնի

  • Նախագծի թիմ՝

    Տիգրան Սահակյան, Արտակ Կնյազյան

  • Վիզուալիզացնող՝

    Տիգրան Սահակյան