Ծաղկաձորում է այս ամառանոցային թաղամասը և բաղկացած է 7 առանձնատներից մեկ ադմինիստրատիվ շենքից։ Առանձնատների կերպարը ստեղծելիս առաջնորդվել ենք բնության մեջ ջերմ ու ընտանեկան միջավայրի գաղափարով։ Թեք լանդշավտի վրա օպտիմալ զոնավորման շնորհիվ առանձնատներն ունեն փոքրիկ այգիներ, ավտոկայանատեղի և ընդհանուր հասարակական գոտիներ։ Երկթեք տանիքները արված են հաշվի առնելով Ծաղկաձոր քաղաքի եղանակային առանձնահատկությունները և տեղումների քանակը։ Ճակատային լուծումներում գերակշռում են փայտն ու ապակին, այս երկու նյութն էլ արտացոլում է շրջակա բնությունը, ինչով համահունչ և թեթև են դարձնում թաղամասը ընկալման համար։