Հայաստանյան ճարտարապետական կազմակերպություններից մեկի՝ Ֆուտուրիս արքիթեքթսի կազմակեպած կոնֆորոնսի շրջանակներիում մեր կազմակերպությունը հրավիրված էր որպես խոսնակ։ Արտակ Կնյազյանը՝ կազմակերպության հիմնադիրը խոսեց ճարտարապետական նախագծման մեջ սյուժեյի, սցենարի և նախապատմության կարևորության մասին։ Ներկայացվեցին տարբեր աշխարհահռչակ ճարտարապետների գործերը, վերլուծվեցին դրանց նախապատմությունները, նախագծման ընթացքը և կոնցեպտը։ Ինչին հաջերդեցին «Արխանգել»ի կողմից իրականացված որոշ նախագծեր, ներկայացվեց դրանց ստեղծման բոլոր փուլերը և պատմեցինք ամեն մի նախագծում ինչ սյուժե և լեգենդ ենք դրել։ Խոսվեց հայտնի Պահեստ 33, Ամառ, Ֆաբրիկա, Երևան Մոլ և Մետոպիա նախագծերից։ Մենք հավատում ենք, որ հաջողված նախագծերի գաղտնիքը դրանց մեջ դրած պատմության և լեգենդի մեջ է, ինչի շնորհիվ նախագծերը իրենց յուրահատկությունն են ստանում։