Բոլորին հայտնի է ճարտարապետների և ճարտարագետների անվերջ անհամաձայնությունների պատճառը, մեր թիմում այս կոնֆլիկտները վաղուց հուշ են դարձել։ Այս երկու մասնագետների թիմային աշխատանքն է, որ բերում է նախագծերի հաջողությանը։ Այսպիսով մենք որոշեցինք կիսվել մեր տեսակետներով և համագործակցության ուղիներով երիտասարդների և կայացած մասնագետների հետ։ Պրեզենտացիայում ներկայացրել ենք համաշխարհային փորձի օրինակներ, այնպիսի հայտնի նախագծերի տեսքով ինչպիսիք էն՝ Թայփեյ 101 երկնաքերը, Ճապոնիայի 2011 թվականի երկրաշարժին հաջորդող մեկ տարում արված վերականգնումը, HSBC երկնաքերը Չինաստանում և այլն։ Ներկայացվեց նաև նմանօրինակ վերակառուցումների փորձը Հայաստանում, ԽՍՀՄ ճարտարապետության ուժեղացման փորձը և Արևելյան Գերմանիայի հայտնի Սանացիաի օրինակները։ Ներկայացվեց Հայաստանում բնակելի շենքերի հիմնական տիպերը, դրանց կոնստրուկտիվ առանձնահատկությունները, Գյումրու երկրաշարժից ամենաշատ տուժած շենքերի տիպերը, պատճառները և շատ այլ օրինակներ։ Ներկայացվեց շենքերի ուժեղացման հիմնական ճանապարհները, սեյսմազինվածության բարձրացման ուղիները և դրանց ժամանակակից մոտեցումները։ Որպես ամփոփում պատմեցինք շենքերի ուժեղացման մեր փորձի մասին, մանրամասն ներկայացրինք նախագծերից մեկի կոնստրուկտիվ լուծումները, ճարտարապետական միջամտությունը և ընդհանուր նախագծի ամփոփումը։ Ինչպես հաճախ նշում է մեր սիրելի կոնստրուկտորը՝ գիտելիքն անվտանգություն է։