Անշարժ գույքի կառավարման գրասենյակ

Կոմիտասի պողոտայում գտնվող այս գրասենյակը զբաղվում է անշարժ գույքի կառուցապատմամբ և վաճառքով։ Հիմնական սրահի մեջտեղում, որպես դոմինանտ էլեմենտ այցելուին դիմավորում է կազմակերպության կողմից կառուցվող շենքերից մեկի մանրակերտը։ Ընդհանուր դիզայնը հավաքվել է այս ցուցափեղկի շուրջ, փորձել ենք գրասենյակը լուծել զգաստ, փոքր ինչ շքեղ ակցենտային դետալներով և փայտի գերակշռմամբ։ Առաստաղը ծածկել ենք սպիտակ մետաղով, միտում ունենալով թեթևացնել այն և ավելի բարձր առաստաղի տպավորություն ստանալ։ Փայտը և ծակոտկեն առաստաղը նաև օգտագործվել են իրենց ձայնամեկուսիչ հատկությունների համար, ինչը առաջնային կարևորություն ունի գրասենյակների նախագծման մեջ։ Գրասենյակը բաղկացած է հիմնական աշխատանքային սրահից և դրան կցվող առանձին սենյակներից։ Հիմնական սրահը հաճախորդների սպասարկման համար է, այդ պատճառով սրահի ամենամեծ պատին տեղադրվելու է լեդ էկրան գովազդային հոլովակների ցուցադրման համար։

  • Տեղադիրքը՝

    Հայաստան, Երևան

  • Տարի՝

    2023

  • Կարգավիճակ՝

    Շինարարության փուլում

  • Մակերես՝

    430 քմ

  • Նախագծի թիմ՝

    Լիանա Բաբայան, Արտակ Կնյազյան, Մանե Խաչատրյան

  • Վիզուալիզացնող՝

    Միշել Շամախյան, Դավիթ Բարսեղյան