«Wigmore Clinic» բժշկական կենտրոնների ցանցը հայտնի է Հայաստանում։ Հին, սովետական շենքի առաջին հարկում ստեղծվեց նոր մասնաճյուղ, որի նախասրահի ձևավորումը վստահվեց Արխանգելին։ Խնդիր դրվեց ստեղծել այնպիսի միջավայր, որը կկոտրեր հիվանդանոցային ճնշող միջավայրը՝ նամանավանդ, որ այն մանուկների համար է նախատեսվեց։ Նախագծվեց ազատ, գունավոր, լուսավոր, ֆունկցիոնալ տեսանկյունից բազմաժանր մի տարածություն. Երեխաների համար նախատեսված են ժամանցային գոտիներ, խաղային անկյուններ, հանգստի կղզյակներ, փոքրիկ սրճարան։ Մանկական պայծառ գույները, պատերին նկարազարդումներն ու բեմականացված միջավայրը երեխաների ժամանակը հեքիաթի է վերածում։