«The Legend» Ասիական-Ամերիկյան ռեստորան

Այս ռեստորանը նախագծվել է Dalma Garden Mall առևտրային համալիրի տանիքին։ Այն իր բովանդակությամբ շատ յուրահատուկ է և ինքնատիպ։ Երկու տարբեր մշակույթներ, կերպարներ, ոճեր միաձուլվել և հանդես են եկել մեկ վայրում ՝ իրար լրացնելով և ամբողջացնելով։ Ասիական և Ամերիկյան խոհանոցների համատեղ ներկայացման մի վայր պիտի լիներ։ Ասիական մասի կերպարի հիմքում ճապոնական արվեստն է՝ ինտերիերի բնորոշ գծերը, գրաֆիկական տարբեր մոտեցումները որպես պատերի հարդարման լուծումներ, կահույքի ձևերը, ներկայացվող իրերն ու ստեղծված մթնոլորտը։ Ամերիկյան մասի կերպարը կտրուկ տարբերվում է։ Այստեղ ներկայացվում է ամերիկյան ռետրո ճաշարաններին բնորոշ շունչն ու կերպարը, պատերի հարդարման բնորոշ ձևերը, կահույքի և իրերի տվյալ ժամանակաշրջանի ճիշտ ընտրության շնորհիվ այցելուն անմիջապես տեղափոխվում է այդ մթնոլորտում և դառնում նրա մի մասը։

  • Տեղադիրքը՝

    Դալմա Գարդեն Մոլի Տանիք

  • Տարի՝

    2017

  • Կարգավիճակ՝

    կոնցեպտուալ

  • Մակերես՝

    465 քմ․

  • Նախագծող թիմ՝

    Արտակ Կնյազյան, Ռազմիկ Ղազարյան, Ֆերդինանդ Կուչկուլյան

  • Վիզուալիզացնող՝

    Տիգրան Հարությունյան, Ռազմիկ Ղազարյան