«SANTAFE»-ն գտնվում է Երևանի կենտրոնում ՝ Մոսկովյան, Մ.Բաղրամյան և Մ.Մաշտոց փողոցների հատման արանքում, եռանկյունաձև կղզյականման մի հատվածում։ Այն գործում է միայն տաք եղանակին։ Բաղկացած է մի քանի կառույցներից՝ սրճարան-ռեստորանից, այցելուների նստելու առանձին գոտիներից, մանկական խաղահրապարակից, տեխնիկական գոտիներից և այլն։ Իրականացվել է թեթև մետաղական և փայտե կոնստրուկցիաներից, կտորից, վրանային թեթև ծածկերով։ Բնական քարերի, մետաղի, բետոնի, փայտի, կտորի, կերամիկայի և կանաչ գոտիների նուրբ համադրությունը «SANTAFE»-ն դարձրեցին քաղաքի յուրահատուկ և սիրված վայրերից մեկը։