Այս բնակարանը գտնվում է նորակառույց բազմահարկ շենքի վերջին հարկում։ Կերպարը մշակվել է industrial, loft և minimalistic ոճերի միախառնումով։ Ունենալով բարձր առաստաղ՝ նախագծվեց անտրեսոլային հարկ, որով մեծացվեց բնակարանի մակերեսը և ավելի հետաքրքիր դարձան ներքին տարածական լուծումները։ Այստեղ համարձակորեն կիրառվել են սև պողպատե դետալներ, պաստելային գույներ պատերին, ժանգոտ մետաղական կահույքի նմուշներ, գործվածքներ, ծառի մշակված կոճղ, փայտե առաստաղ ու բետոնի նմանակմամբ դեկորատիվ սվաղ։ Այս ամենն ավելի արտահայտիչ ու գունեղ են դառնում լայն վիտրաժների ու բացվածքների շնորհիվ ներքին տարածություն մտնող արևի ճառագայթները։