Այս թաղամասը կառուցվում է Մարզահամեգային համալիրին կից՝ Ծիծեռնակաբերդի խճուղուն զուգահեռ։ Նախատեսվում է մոտավորապես 9000 բնակչի համար Ռելիեֆի առանձնահատկությունից ելնելով համալիրը նախագծվել է երեք հարթակների վրա։ Միջին հարթակին նախատեսվում է հողամասի երկարությամբ ձգված ընդարձակ հասարակական այգի, որի շուրջ համախմբված են 19 հատ բնակելի շենքեր: Շենքերի բարձրությունը Ծիծեռնակաբերդի խճուղու կողմից լինելու է 10-15 հարկ: Շենքերի վերին հարկերում նախատեսվում են այգեպատ պենթհաուսներ, իսկ տանիքներում տեղադրվելու են արևային պանելներ: Բնակելի շենքերի առաջին հարկերում լինելու են հասարակական տարածքներ, որոնք մերթընդմերթ ընդհատվում են բացատ-դալաններով՝ խճուղուց դեպի արարատյան դաշտավայր դիտելիությունն ապահովելու միտումով: Այգում նախատեսվում են և ակտիվ և պասիվ հանգսի գոտիներ: Ծառապատ և ջրային միջավայրին նախորդում է սպորտային միջավայրը, որտեղ թե թաղամասի բնակիչները և թե քաղաքացիները կարողեն զվաղվել մեծ թենիսով, վոլեյբոլով, բասկետբոլով: Ամեն քայլափոխին հանդիպում են մանկական խաղահրապարակներն ու մարզահրապարակները: Առանձնացված են հեծանվային ուղիներ: